Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Մարտի 9-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

«Հայկական կողմը կորուստներ չունի»,–ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ժամը 20:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Հիշեցնենք, որ պաշտոնական Բաքուն այսօր մեղադրել է հայկական կողմին, որ իբր մարտի 8-ին և լույս 9-ի գիշերը Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչը Հայաստանի ռազմական գերատեսչությունն իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է որակել։

Իր հերթին  պաշտոնական Ստեփանակերտը ապատեղեկատվություն է համարել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու, Ասկերանի և Քաշաթաղի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի հաղորդագրությունը։

Դիտումների քանակը: 3879
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին