Ադրբեջանը մասնակիորեն վերականգնել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, որը արգելափակել էր փետրվարի 8-ին: Այդ մասին հայտնում են Արցախի տեղակատվական շտաբից` հղում կատարելով «Արցախգազ» ՓԲ ընկերությանը։
«Հաշվի առնելով մատակարարվող գազի ոչ բավարար ծավալը՝ առայժմ գազը կմատակարարվի Ստեփանակերտ քաղաքի բաժանորդ-բնակիչներին: Գազի բավարար ճնշումը ապահովելուց հետո ուշ երեկոյան նախատեսվում է վերականգնել մայրաքաղաքի և շրջկենտրոնների գազալցակայանների մատակարարումը»,- նշված է հաղորդագրության մեջ:
«Արցախգազ» ՓԲ ընկերությունը հորդորում է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները:
Թողնել պատասխան