Ադրբեջանը նոտա է հղել Ռուսաստանին Լեռնային Ղարաբաղի Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր այցելելու ռուս խաղաղապահների արգելքի պատճառով:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբռջանի ԱԳՆ-ն ռուսական կողմին կոչ է արել հանքավայրերի անարգել հասանելիություն ապահովել ադրբեջանցի մասնագետների համար, մատնանշելով այդ ուղևորությանը խոչընդոտելու կամ որևէ պայման դնելու անթույլատրելիությունը: Բաքուն պնդում է, որ ռուս խաղաղապահները պետք է խստորեն պահպանեն Ադրբեջանի ինքնիշխանությունն ու «տարածքային ամբողջականությունը»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին ադրբեջանական կողմը ցանկություն էր հայտնել Մարտակերտի շրջանի Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր այցելել` մոնիթորինգ անցկացնելու մասին նամակի հիման վրա։ Պաշտոնական Բաքուն պնդում էր, որ համապատասխան գրությունն ուղարկվել էր Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը, սակայն շրջայցը դադարեցվել էր, քանի որ հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցներն ու հարակից բնակավայրերի բնակիչներն ինքնաբուխ արգելափակել են վերոնշյալ խմբի մուտքը հանքավայրերի տարածք։
Թողնել պատասխան