Փաշինյանը և Պուտինը քննարկել են Լաչինի միջանցքի խնդիրը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցել են հեռախոսով։ Այդ մասին հայտնում են պաշտոնական Երևանը և Մոսկվան։

հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Որպես շարունակություն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցի` քննարկվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների իրագործման հարցերը: Հատուկ ուշադրություն է դարձվել հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովմանը, ինչպես նաև Անդրկովկասում տրանսպորտային-լոգիստիկ և առևտրատնտեսական կապերի վերականգնման նախագծերին»,- ասված է Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Համաձայն ՀՀ վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության քննարկվել է նաև Լաչինի միջանցքի հարցը։

«Զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անխափան կապի ապահովումն ու այդ ուղղությամբ ռուսական խաղաղապահ առաքելության կողմից հետևողական քայլերի իրականացումը»,- հայտնում է աղբյուրը:

Դիտումների քանակը: 3835
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին