Սոցցանցերում ադրբեջանցիները պարբերաբար հրապարակում են իրենց բարբարոսությունները հայ մշակույթի նկատմամբ։ Այս անգամ թշնամին նոր տեսանյութեր է տարածել, որոնցում երևում են, որ նրանք շարունակում են պղծել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին։ Վերջերս տարածած երկու տեսանյութերից հստակ երևում են, որ եկեղեցում շինարարական աշխատանքներ են ընդանում։ Այդ քողի տակ նրանք վերացնում են հայկական պատմամշակութային հետքերը։
Այսպիսով, ադրբեջանական կողմը հեռացրել է դարպասների վերևում տեղադրված երկու հրեշտակների քանդակները և տաճարի ցանկապատը։
Հիշեցնենք, որ Արցախում ընթացող պատերազմի 12-րդ օրը՝ հոկտեմբերի 8-ին, Ադրբեջանի զինված ուժերը հրթիռակոծեցին Ղազանչեցոց եկեղեցին։
Թողնել պատասխան