Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սույն թվականի սեպտեմբերի 19-ին Վաշինգտոնում կանցկացնի քաղաքական խորհրդակցություններ ամերիկացի քաղաքական գործիչների և արտաքին քաղաքական շահագրգիռ կողմերի հետ։ Հավելենք, որ ԱՀ ԱԳ նախարարը ելույթ կունենա Կապիտոլիումի բարձունքում (ԱՄՆ Կոնգրես):
Հարկ է նշել, որ նման ընձեռնված հնարավորությունը նշանակալի ներդրում է Արցախի Հանրապետության կարգավիճակի և անվտանգության ուղղությամբ ԱՄՆ-ի կառուցողական փոխգործակցության մեջ։
Վաշինգտոն կատարած այցից հետո Բաբայանը կմեկնի Կալիֆորնիա և ԱՄՆ հայ համայնքի առաջնորդների և որոշ պաշտոնյաների հետ մի շարք հանդիպումներ կունենա:
Թողնել պատասխան