ԱՄՆ-ն Արցախի համար 2 մլն․ դոլար է հատկացնելու

ԱՄՆ հատկացումների հանձնաժողովը ներկայացրել է պետքարտուղարության՝ 2023 թ. սեպտեմբերի 30-ին ավարտվող ֆինանսական տարվա արտաքին գործառնություններին և հարակից ծրագրերին ուղղված ֆինանսական հատկացումների վերաբերյալ զեկույցը։

Փաստաթղթի համաձայն՝ Հայաստանի տնտեսական և մասնավոր ոլորտի զարգացման, էներգետիկ անկախության, ժողովրդավարության, օրենքի գերակայության և այլ նպատակների համար նախատեսվում է տրամադրել առնվազն 60 մլն դոլար:

«Նախատեսվում է նաև 2 մլն դոլար Լեռնային Ղարաբաղի ականազերծման համար։ Հանձնաժողովը մտահոգված է հումանիտար հարցերի վրա ղարաբաղյան հակամարտության ազդեցությամբ և դրանից բխող մարտահրավերներով՝ բնակարանային, սննդի, անվտանգության, ջրային, սանիտարական, առողջապահության և այլ ոլորտներում»,- նշվում է զեկույցում։

Դիտումների քանակը: 3844
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին