Օգոստոսի 31-ից Բերձորով անցնող ճանապարհն անհասանելի կլինի

ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ վաղը` օգոստոսի 30-ին ժամը 20:00-ին, ՀՀ հետ կապը կիրականացվի նոր երթուղով` Բերդաձորի ենթաշրջանի Հին շեն-Մեծ շեն գյուղերի տարածքով։ Այդ մասին հաղորդում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։

«Մինչ այդ Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն ելումուտը կիրականացվի Բերձորի միջանցքով։ Այստեղ քաղաքացիների անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները»,- նշվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստից հետո հայտնի է դարձել, որ Հայաստանի հետ կապը նոր երթուղով իրականացվելու է օգոստոսի 30-ից։ Այդ մասին ժամեր առաջ հայտնել են Արցախի տեղեկատվական շտաբից՝ հղում կատարելով ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությանը։

«Նիստի մասնակիցներն իրենց ելույթներում ընդգծել են նոր ճանապարհի անվտանգային հարցերի ու քաղաքաշինական նորմերի հետ կապված անհրաժեշտ երաշխիքների ապահովումը և այդ ուղղությամբ պետական համապատասխան կառույցների ու Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության փոխգործակցված աշխատանքի կարևորությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ՝ հավելելով, որ շահագրգիռ քննարկման արդյունքում ԱԽ-ն որոշում է կայացրել օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից ՀՀ հետ հաղորդակցությունն իրականացնել նոր երթուղով՝ Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի տարածքով։

Հաղորդագրության մեջ նշվել է, որ երթուղին Գորիս-Ստեփանակերտ մայրուղուն ժամանակավորապես կապող մոտ 4,7 կմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են:

Դիտումների քանակը: 3795
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին