ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է Փաշինյանի և Ալիևի բրյուսելյան հանդիպումը

ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն իր թվիթերյան միկրոբլոգից հայտնում է, որ ողջունում է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

«Ողջունում եմ Շառլ Միշելի ներգրավվածությունը գործընթացին և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների չորրորդ հանդիպումը։ Եվրոպական Միության համար կարևոր է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության գործընթացի մաս լինելը», — գրել է Լինդեն։

Վերջինս իր թվիթերյան միկրոբլոգում հրապարակել է նաև Շարլ Միշելի գրառումը, որում վերջինս նշում է, որ Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են իրենց երկրների ԱԳ նախարարների և սահմանազատման հանձնաժողովների առաջիկա հանդիպումների մասին։

Ըստ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության` ՀՀ ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում: Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերին Բրյուսելում: Առաջնորդների ձևաչափով հաջորդ հանդիպումը նույնպես նոյեմբերին տեղի կունենա։

Դիտումների քանակը: 3794
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին