ԱՀ և ՀՀ կառավարության անդամները այցելել են Ստեփանակերտի Թումո ստեղծարար կենտրոն

65935253_689979478112293_3625388414313955328_n

Հուլիսի 5-ին պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն ու ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱՀ և ՀՀ կառավարության անդամների հետ այցելել են Ստեփանակերտի Թումո ստեղծարար կենտրոն, շփվել կենտրոնի սաների հետ, ովքեր իրենց հաջողություններն են ներկայացրել հյուրերին:

Հանրապետության տարբեր շրջաններից ու մայրաքաղաքից ավելի քան 1200 սան ունեցող կենտրոնը մասնագիտացած է հեռուստաարտադրության, ֆիլմարտադրության, սոցիալական հոլովակների ստեղծման, անիմացիայի, կորպորատիվ դիզայնի եւ լուսանկարչության բնագավառում: 

Ներկայացնելով կենտրոնի առօրյան ու նպատակները՝ Թումո Ստեփանակերտի կենտրոնի ղեկավար Հայկ Աբգարյանն ընդգծել է ԱՀ կառավարության աջակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը, ողջունելի համարել տարբեր շրջաններից երեխաներին կենտրոն տեղափոխման ծախսը փոխհատուցելու ծրագիրը, ինչի արդյունքում տեխնոլոգիական միտքը հավասարապես զարգանում է ամբողջ Արցախում: Սա նաև մասնագիտական ճիշտ կողմնորոշման հնարավորություն է ընձեռում երեխաներին:
Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն ու ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հաջողություն են մաղթել Թումո Ստեփանակերտի անձնակազմին ու սաներին՝ վստահություն հայտնելով, որ տեխնոլոգիաների դարում վճռորոշ քայլը հենց նոր սերունդն է իրականացնելու:

Դիտումների քանակը: 4824
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին