ԱՀ պետնախարարը հանդիպել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի գլխավորած պատվիրակության հետ

Безымянный

Այսօր՝ մայիսի 14-ին Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի գլխավորած պատվիրակության հետ։

Այդ մասին հայտնի է դարձել Գրիգորի Մարտիրոսյանի ֆեյսբուքյան կայք էջից։

“Այսօր ընդունել եմ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը, Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը, «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Նարեկ Ադամյանը և խորհրդական Լևոն Մարգարյանը։

Հ. Մովսիսյանը ներկայացրել է Արցախ ժամանելու հիմնական նպատակները, ինչպես նաև փոխգործակցության խորացման ուղղությամբ նախատեսվող աշխատանքների լայն շրջանակը:
Հանդիպման ընթացքում կարևորել եմ հանրության հետ պարզ և թափանցիկ աշխատելու համար տեղեկատվական դաշտում նոր գործիքակազմով ու նոր հարթակներով ընթանալու առաջնահերթությունը, մասնավորապես՝ կադրերի վերապատրաստման, փորձի փոխանակման առումով: Պետք է մեծ ուրախությամբ նշեմ, որ զրուցակիցս պատրաստակամություն է հայտնել ՊՈԱԿ-ին կից նորաբաց «Օրբելի» (Orbeli Center) հետազոտական կենտրոնի փորձագիտական ներուժը ներդնել տարբեր ուղղություններով Արցախի համար և Արցախում ուսումնասիրություններ կատարելուն:

Ի թիվս այլ հարցերի՝ քննարկել ենք նաև հեռահողորդակցության հասանելիության և արցախյան հեռուստատեսության ու ռադիոյի տեխնիկական ու ծրագրային վերազինման անհրաժեշտության խնդիրները։

Հանդիպումն ընդհանուր առմամբ հագեցած էր ՀՀ-ում և նրանից դուրս արցախյան տեղեկատվական ներկայացվածության մասին գաղափարների ու հղացումների շուրջ մտքափոխանակությամբ”,- գրել է ԱՀ պետնախարարը։

Դիտումների քանակը: 4846
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին