Ալեն Սիմոնյանը առաջարկում է “Մեր Հայրենիք”-ը փոխել «Խորհրդային Հայաստան» օրհներգով

alen-simonyan1

Հայաստանում բուռն քննարկում են խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկը՝ փոխել երկրի ներկայիս օրհներգ` “Մեր Հայրենիք”-ը Հայկական ԽՍՀ-ի «Խորհրդային Հայաստան» օրհներգի: Նշենք, որ «Խորհրդային Հայաստան»-ը գրել էր Արամ Խաչատրյանը։

Ալեն Սիմոնյանը առաջարկում է "Մեր Հայրենիք"-ը փոխել «Խորհրդային Հայաստան» օրհներգով

Նախօրեին “Դաշնակցություն” կուսակցության կողմնակիցների հանրահավաքում, կուսակցության անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ թույլ չեն տա Հայաստանի ազգային խորհրդանիշները, որոնք իրենք ժառանգել են Առաջին Հանրապետությունից  փոխել ըստ «իրենց ճաշակի և գույնի»:

“Ընկեր, մի գործիր անցյալի տրամաբանությանը համապատասխան, կարող ես քննարկել ինձ հետ ,վիճել, ընդդիմանալ, ես կարող եմ քեզ հետ համաձայնել նույնիսկ, բայց  դու չես կարող ինձ թույլ տալ կամ չտալ, ինձ թույլ է տալիս կամ արգելում է միայն ժողովրդը և միայն ժողովուրդն է որոշում կայացնում”, — գրել է Ալեն Սիմոնյանը համացացում ի պատասխան Գեղամ Մանուկյանի հայտարարությանը։

Ալեն Սիմոնյանը նաև նշեց, որ օրհներգը փոխելու վերաբերյալ դեռևս կոնկրետ առաջարկ չի արել՝ միայն նշել է, որ հասարակությունը պետք է քննարկի այդ հարցը:

 

Դիտումների քանակը: 5368
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին