Քիչ առաջ՝ Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ուղիղ եթերի շրջանակում հայտնեց, որ կուզենար քննարկել երկու հարց,
որոնցից մեկը վերաբերվում էր ժամերը փոխելուն։ Ինչպես նշեց Ալեն Սիմոնյանը՝ նա դեռ ուսումնասիրում է այդ հարցը, բայց կան դրական կողմեր, օրինակ՝ ժամերը փոխելով հնարավոր է խնայել էլեկտրաէներգիայի սպառումը։
Երկրորդ հարցը վերաբերվում էր ամանորյա եղևնիներին։ Ալեն Սիմոնյանը առաջարկում էր բնական, սակայն կտրած եղևնիները փոխարինել բնական եղևնիների, որոնք գտնվում են հողով լի ամանների մեջ, իսկ տոներից հետո այդ եղևնիները կարելի է տեղփոխել և ինչ-որ մի տարածքում հողի մեջ տնկել։
Թողնել պատասխան