Ալիևը միջնորդի դեր է ստանձնել թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման համար

Turkey-Az

Թուրքիան նշում է, որ 2021թ. մարտի վերջին հնարավոր է Թուրքիայի և Իսրայելի միջև կրկին սկսվեն կարգավորվել դիվանագիտական հարաբերությունները և երկուստեք դեսպանների նշանակվեն։

Իսրայելական «Walla» լրատվականի հաղորդմամբ՝ Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների վերականգնման համար միջնորդել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Մյուս կողմից թուրքական իշխանամետ «Milliyet» օրաթերթի թղթակից Էջեմ Թոփլարը հայտնում է, որ վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թեմայի շուրջ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ և վերջինիցս դրական արձագանք ստացել։

Իսրայելցի դիվանագիտական պաշտոնյաները «Milliyet»-ին տված հարցազրույցում չեն հերքել թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման համար Ադրբեջանի՝ միջնորդ լինելու փաստը և հավելել, որ չնայած այդ ամենին Թուրքիայից դեռևս դրական արձագանք չեն ստացել։ Դիվանագետները նաև նշել են, որ Իսրայելը պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը։

Իսրայելցի պաշտոնյանները պնդել են, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման «բանալին» Թուրքիայի նախագահ Էրդողանի ձեռքում է։ Նրանք չեն կարծում, որ հարաբերությունների հնարավոր կարգավորում տեղի կունենա Իսրայելում 2021թ. մարտի 23-ին կայանալիք արտահերթ ընտրություններից առաջ։

Դիտումների քանակը: 4314
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին