Ալիևը ռազմական գործողությունները դադարեցնելու պատրաստակամություն է հայտնել

ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրություն է տարածել սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցի վերաբերյալ:

Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է Միացյալ Նահանգների խորը մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ և ընդգծել, որ Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և անհապաղ վերադառնալ երկխոսության։

«ԱՄՆ պետքարտուղարը ՀՀ վարչապետին հայտնել է, որ Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը»,- նշված է հաղորդագրությունում։

Հավելենք նաև, որ պետքարտուղարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել նաև Ալիևի հետ հեռախոսազրուկցի մասին` կոչ անելով Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և ապաէսկալացնել իրավիճակը։

«Պետքարտուղարն ընդգծել է, որ իրավիճակի համար ռազմական լուծում գոյություն չունի, և որ կողմերը պետք է վերսկսեն երկխոսությունը՝ Բաքվի և Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի միջև շարունակվող տարաձայնությունները կարգավորելու համար»,– ասված է հաղորդագրության մեջ:

Հեռախոսազրույցի արդյունքում պետքարտուղարը նշել է նախագահ Ալիևի կողմից ռազմական գործողությունները դադարեցնելու և Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջև հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը։ Բլինկենն ընդգծել է այս քայլերի անհապաղ իրականացման անհրաժեշտությունը:

Դիտումների քանակը: 4376
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին