Շառլ Միշելը Էրդողանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները

Screenshot_20230910-171809_X

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ G20 գագաթնաժողովի շրջանակներում քննարկել է նաև տարածաշրջանային իրավիճակը, մասնավորապես հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Այդ մասին Միշելը հաղորդագրություն է տարածել իր թվիթերյան [X] միկրոբլոգից։

«G20-ի շրջանակներում Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպմանը քննարկվել է ԵՄ-Թուրքիա հարաբերությունների ողջ փաթեթը, Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը և տարածաշրջանային իրավիճակը, մասնավորապես՝ Հայաստան-Ադրբեջան»,- գրել է Միշելը։

Շառլ Միշելը Էրդողանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգել էր Էրդողանին, ինչից հետո Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ սխալ է համարում Լեռնային Ղարաբաղում Հայաստանի գործողությունները (նկատի ունենալով Արցախի նախագահի ընտրությունները), ինչի առնչությամբ պատրաստվում է սեպտեմբերի 11-ին հեռախոսազրույց ունենալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Դիտումների քանակը: 3800
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին