Ամենահին կոնյակն արտադրվել է Հայաստանում. Իսպանական Forbes

2fc3be85878475b9d1a229d35c6

Հայաստանն իսպանական Forbes-ի կողմից ներառվել է ճամփորդությունների համար 7 տպավորիչ ուղղությունների թվում, ուր մարդիկ կարող է այցելել, չնայած COVID-19-ի։

Նկարագրելով երկիրը Հայաստանին նվիրված բաժնում նշվել է, որ հայերը կոնյակն իրենց հողում պատրաստել են դեռևս բաբելոնյան ժամանակաշրջանում։

«Արարատ կոնյակը, որն անվանվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանին գտնվող Արարատ լեռան պատվին, ընկույզի, համեմունքների, մուգ շոկոլադի և վանիլի բույր ունի։ Գաղտնիքը նրանում է, որ այն արտադրում է տեղական խաղողի սորտերից։ Համային հատկություններն այն ստանում է նաև Արարատյան դաշտի կլիմայի և հայկական կաղնու տակառներում կրկնակի թորման և հնեցման հնագույն մեթոդի շնորհիվ», — ասվում է հոդվածում։

Տպավորիչ ճանապարհորդությունների ուղղությունների թվում իսպանական Forbes-ըներառել է նաև Մալթան, Էկվադորը, Նամիբիան, Իռլանդիան, Վրաստանը, Բոլիվիան։

Դիտումների քանակը: 4158
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին