ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսին այսօր նախագահ Արմեն Սարգսյանին հանձնեց իր հավատարմագրերը:
Դեսպան Թրեյսին նշեց, որ ուրախ է Հայաստանի համար այս պատմական ժամանակներում լինել այստեղ: «Պատրաստ եմ աշխատել Հայաստանի կառավարության հետ՝ ամրապնդելու հայ-ամերիկյան հարաբերությունները և աջակցելու Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին», — ասաց դեսպանը:
Նախագահը համոզմունք է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր հարուստ փորձառությունն ու գիտելիքները կներդնի՝ երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցության առավել զարգացման համար:
Թողնել պատասխան