Միացյալ Նահանգները մտահոգված են, որ արդեն երեք շաբաթից ավելի է ինչ Լաչինի միջանցքն արգելափակված է, ինչն էլ բերում է ծանր հումանիտար իրավիճակի։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը:
«Մենք շնորհակալություն ենք հայտնում Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությանն այս կրիտիկական հատվածում օգնություն ցուցաբերելու համար, սակայն կոչ ենք անում Ադրբեջանին և Ռուսաստանին անմիջապես վերականգնել հասանելիությունը [միջանցք]»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Քարփենթերը:
Թողնել պատասխան