ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքէջը։
Նշվում է, որ գիշերը պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ՝ խորը մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողությունների, այդ թվում՝ Հայաստանում գնդակոծությունների կապակցությամբ։
«Պետքարտուղար Բլինկենը կոչ է արել նախագահ Ալիևին դադարեցնել ռազմական գործողությունները և ընդգծել, որ Միացյալ Նահանգները պնդելու է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորումը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Թողնել պատասխան