Անհրաժեշտ է շտապ վերսկսել գազի մատակարարումը. Պիտեր Ստանո

Screenshot_20220323-141833_Twitter

Եվրամիությունը մտահոգություն է հայտնել Հայաստանից Արցախ գազի մատակարարման երկրորդ անգամ դադարեցման կապակցությամբ։ Եվրամիության դիվագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն այդ մասին գրառում է կատարել իր թվիթերյան միկրոբլոգում։

«Եվրամիությունը մտահոգված է Ստեփանակերտի գազամատակարարումը կրկին դադարեցնելու կապակցությամբ։ Անհրաժեշտ է շտապ վերսկսել գազի մատակարարումը տեղի բնակչությանը։ Եվրամիությունը կոչ է անում վերահսկող մարմիններին վերսկսել գազամատակարարումը, հատկապես ներկայիս խիստ եղանակային պայմաններում»,- գրել է Պիտեր Ստանոն։

Անհրաժեշտ է շտապ վերսկսել գազի մատակարարումը. Պիտեր Ստանո

Հիշեցնենք, որ սույն թվականի մարտի 8-ին, իսկ հետո արդեն մարտի 22-ին Արցախի գազամատակարարումը դադարեցվել էր։ Առաջին անգամ պաշտոնական Բաքուն նշել էր, որ տեղի է ունեցել վթար և երկար բանակցություններից հետո վերանորոգել է Շուշի–Զառիֆլու հատվածի գազատարը։ Սակայն, մարտի 22-ին առանց զգուշացնելու իր իսկ կողմից տեղադրած փականից զրկել է Արցախը երկնագույն վառելիքից։

Դիտումների քանակը: 4567
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին