Անհրաժեշտության դեպքում բելառուսական զորքերը կմտնեն Ուկրաինա․ Լուկաշենկո

Պուտին Լուկաշենկո

Այսօր` փետրվարի 24-ին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է այն մասին, որ Ուկրաինայում բելառուսական զորքեր դեռևս չկան` հավելելով, որ անհրաժեշտության դեպքում նրանք կլինեն այնտեղ։ Այդ մասին տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը։

Հավելենք, որ Բելոռուսիան հանդիսանում է Ռուսաստանի դաշնակիցը, իսկ պատերազմի հրահրման համար Լուկաշենկոն մեղադրել է Ուկրաինային։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այսօր առավոտյան՝ ժամը 5-ի սահմաններում, տեղի է ունեցել Բելառուսի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը, որի ընթացքում Վլադիմիր Պուտինը գործընկերոջը տեղեկացրել է Ուկրաինայի և Դոնբասի հետ սահմանին տիրող իրավիճակի մասին:

Դիտումների քանակը: 4047
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին