Անկարան կառուցողական է գնահատում «3+3» հարթակի առաջին նիստը

3+3

Անկարան կառուցողական է գնահատում դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի առաջին նիստը։ Հիշեցնենք, որ նիստին մասնակցել են Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի փոխարտգործնախարարները:

«Հանդիպման ժամանակ տեղի է ունեցել տարածաշրջանային համագործակցության բազմակողմանի զարգացման հարցում մտքերի կառուցողական փոխանակում, համաձայնության են եկել կենտրոնանալ խորհրդակցության մասնակից բոլոր կողմերի շահերին առնչվող գործնական հարցերի վրա: Նախատեսվել է առաջնահերթություն տալ առևտրատնտեսական, հաղորդակցության, մշակութային և հումանիտար հարցերին՝ խաղաղության և կայունության ամրապնդման համար փոխվստահության բարձրացմանը նպատակով: Հինգ երկրների ներկայացուցիչները պայմանավորվել են աշխատանքային ձևաչափի հարցում լինել ճկուն և հույս են հայտնել, որ Վրաստանը ևս հետագայում կմասնակցի հանդիպումներին»,-նշվում է Թուրքիայի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Բացի այդ, Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտնում է, որ հարթակի մասնակից երկրների արտաքին գերատեսչություններն առաջիկայում կհստակեցնեն «3+3» ձևաչափով աշխատանքի սկզբունքները։

Հիշեցնենք, որ պաշտոնական Երևանը հայտարարել է, որ միանում է հարթակին` ընդգծելով, որ այդ ձևաչափը չպետք է ներառի հարցեր, որոնք արդեն համաձայնեցված են կամ քննարկվում են ուրիշ հարթակներում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը։

Դիտումների քանակը: 4158
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին