Արա Բաբլոյանը նշանակվել է Արցախի պետնախարարի խորհրդական

Բաբլոյան_

Մանկական վիրաբույժ-ուրոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր և պետական գործիչ Արա Բաբլոյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարարի հասարակական հիմունքներով խորհրդական՝ առողջապահության գծով։

Տեղեկացնենք, որ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը 2007-ին ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ-ից։

2017-2018 թվականներին Բաբլոյանը եղել է ՀՀ ԱԺ նախագահը։

Արա Բաբլոյանը պարգևատրվել է «Ոսկե մեդալով» և պատվավոր հավաստագրով, Երևանի քաղաքապետարանի պատվոգրով, «ՀՀ Ազգային ժողովի շնորհակալագրով»։ Հայ-ֆրանսիական հարաբերությունների և մասնագիտական համագործակցության զարգացման համար Բաբլոյանը Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի կողմից պարգևատրվել է «Officier de I’Ordre National Du Merite» մեդալով։

Բաբլոյանը Մխիթար Հերացու մեդալակիր է, Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակակիր (2014), Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար նա 2019-ին պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։

Դիտումների քանակը: 4017
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին