Տարածքային պահանջներ Հայաստանն իր հարևանների հանդեպ չունի. Սիմոնյան

ՀՀ Գերմ

Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով և ջանքեր է գործադրում թե՛ տարածաշրջանային ենթակառուցվածքների և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, թե՛ սահմանազատման և սահմանային անվտանգության ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Կատրին Գյորինգ-Էքքարդտի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես փոխանցում են ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի լրատվական վարչությունից՝ Սիմոնյանը շեշտել է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևանների հանդեպ:

Գյորինգ-Էքքարդտը նշել է, որ աչալրջորեն հետևում են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, և համոզմունք է հայտնել, որ հակամարտությունների լուծման արդյունավետ ուղին խաղաղ բանակցություններն են:

Դիտումների քանակը: 4183
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին