Առաջին ատյանի դատարանից անհետացել են փաստաթղթեր

նորիկ

Հարգելի հայրենակիցներ, մեր կայքում բազմաթիվ անգամ անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետության դատարաններում տեղի ունեցող անօրինություններին և հենց դատավորների կողմից կատարվող կոպիտ խախտումներին։

Այս անգամ ևս ստիպված ենք իրազեկել հանրությանը, որ ԱՀ առաջին ատյանի դատարանում դատավոր Նորայր Առաքելյանի կողմից տեղի է ունեցել օրենսդրության պահանջների կոպիտ խախտում։ Խոսքը վերաբերվում է նրան, որ դատավոր Նորայր Առաքելյանը մինչև իր կողմից կայացված դատական վճռի օրինական ուժի մեջ մտնելը (ԸԻԴ/3192/02/19 քաղաքացիական գործով) Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանին (պատասխանող կողմին) է վերադարձրել գործին կցված փաստաթղթերը։ Ի դեպ դա դեռ դատավոր Նորայր Առաքելյանի կողմից միակ խախտումը չէ։ Բացի այն, որ նա մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը վերադարձրել է փաստաթղթերը, նա նույնիսկ չի կցել գործին այդ վերադարձվող փաստաթղթերի պատճենները:

Ստացվում է, որ առաջին ատյանի դատարանում գործից անհետացրել են կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր և գործը վերաքննիչ դատարան է ներկայացվել թերի: Ինչքանով է դրաանով դատավոր Նորայր Առաքելյանը ամրապնդում հավատքը դեպի արցախյան դատական համակարգը թողնում ենք ձեր դատին։ Սակայն, երբ դատարանից անհետանում են փաստաթղթեր, դա միանշանակ կասկածելու տեղիք է տալիս։

Դիտումների քանակը: 8890
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին