Առանց թուրքական զենքի և ռազմական տեխնիկայի Ադրբեջանի համար դժվար կլիներ վերցնել Լեռնային Ղարաբաղը։ Ermenihaber լրատվական գործակալության փոխանցմամբ նախընտրական քարոզարշավի շրջանակներում կայացած հանդիպմանը նման հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Աղբյուրը նշում է, որ թուրք նախարարը հայտարարել է երկրի ռազմարդյունաբերական համալիրի դինամիկ զարգացման մասին։
«Թուրքիան այսօր ռազմարդյունաբերության ոլորտում ազգային և տեղական արտադրությունը բարձրացրել է 80 տոկոսի: Եթե մենք այդ ցուցանիշին չհասնեինք, չարտադրեինք հարվածային ԱԹՍ-ներ, չարտադրեինք ամեն տեսակ ցամաքային, հակաօդային պաշտպանության և հարձակման համակարգեր, այդ թվում՝ ուղղաթիռներ, Ադրբեջանը կդժվարանար վերցնել Ղարաբաղը»,- նշել է թուրք պաշտոնյան:
Չավուշօղլուն հավելել է, որ Թուրքիան կշարունակի զարգացնել սեփական ռազմարդյունաբերական համալիրը՝ նվազեցնելով արտաքին մատակարարումներից կախվածությունը։
Թողնել պատասխան