Հայաստանի տարածքում ադրբեջանցի զինծառայող է ձերբակալվել

Հայաստանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՄ մամուլի ծառայությունից։

«Ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ըստ նրա խոսքի, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Սիսիանի Բնունիս համայնքից լրատվամիջոցներին հայտնել էին, որ ադրբեջանցիները փորձել են մուտք գործել բնակիչներից մեկի տուն, սակայն տանտերը կասկածել է և ահազանգել ոստիկանություն։

Հայտնի է, որ ադրբեջանցիները եղել են զինվորականի հագուստով և խոսել են հայերեն։

Մեկ այլ բնակիչ էլ հայտնել էր, որ ադրբեջանցի զինվորականը մտել է տուն, հաց կերել, տանտիրոջ բաճկոնը հագել ու դուրս եկել տնից։ Իսկ տանտիկինն իմացել է, թե խոհանոցում իր ամուսինն է հաց ուտում, ինքն էլ իր գործերով է զբաղվել։

Հավելենք նաև, որ ադրբեջանական մամուլը հայտնել էր, որ Նախիջևանում երկու ադրբեջանցի զինծառայողներ անհետ կորել են։ Համաձայն աղբյուրի, նրանք մոլորվել են անբարենպաստ եղանակի պատճառով, քանի որ տարածքում սահմանափակ տեսանելիություն է եղել։

Դիտումների քանակը: 3806
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին