Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին

20220310_192122

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 10-12-ը կմեկնի Անթալիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:

Տեղի կունենան նաև մի շարք հանդիպումներ գործընկերների հետ, տեղեկացնում է ԱԳՆ խոսնակը՝ չբացելով փակագծերը, թե կոնկրետ ում հետ են նախատեսված այդ հանդիպումները։

Անկարան գոհունակությամբ էր արձագանքել Միրզոյանի՝ Անթալիայի ֆորումին մասնակցելու որոշմանը՝ նշելով. «Նմանօրինակ փոխադարձ քայլերը կնպաստեն երկու երկրների միջև երկխոսության ընդլայնմանը և լիարժեք կարգավորման նպատակով վստահության բարձրացմանը միտված քայլերի քննարկմանը»:

Ըստ պաշտոնական Անկարայի, ֆորումին, որտեղ քննարկվելու են տարածաշրջանային ու միջազգային հարցեր, ներկա կգտնվեն ավելի քան 2000 առաջնորդներ, դիվանագետներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։ Պաշտոնական կայքում մասնակիցների շարքում նաև նշվում է հայաստանցի վերլուծաբան, տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի անունը։

Հիշեցնենք, որ դեռ ընթացիկ տարվա հունվարին նշված միջոցառմանը Թուրքիան հրավիրել էր Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և հայ-թուրքական բանակցություններում Հայաստանը ներկայացնող Ռուբեն Ռուբինյանին:

Դիտումների քանակը: 4004
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին