Politik.am կայքի խմբագիրը կրկին թիրախավորվել է։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջից հայտնում է կայքի խմբագիր Բորիս Մուրազին։
«Քիչ առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրահանգով (իմ վստահությամբ) մեր խմբագրություն են ներխուժել հինգ հոգուց ավել մարդ և ներկայացել են, որպես զոհված զինվորների ծնողներ: Նրանք պնդել են, թե ես հայտարարել եմ, որ Արայիկ Հարությունյանը Արցախի հողերը հանձնել է ու այդ հայտարարության համար պետք է հաշվեհարդար տեսնեն»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:
Համաձայն աղբյուրի անհայտ անձինք ներխուժել են խմբագրություն և չհայտնաբերելով Մուրազիին այնտեղ հեռացել են խմբագրությունից։ Իսկ որոշ ժամանակ անց Գեղամ անունով ոմն քաղաքացի զանգահարել է Մուրազիին և ագրեսիվ տոնով հանդիպում պահանջել։ Բորիս Մուրազին նախ իր ֆեյսբուքյան էջից է դիմել ՀՀ ոստիկանությանը, այնուհետև նա Ոստիկանության Էրեբունի բաժնում հաղորդում է ներկայացրել։
Բորիս Մուրազին վերջերս հաճախ էր ահազանգում սպառնալիքների մասին։ Կապված է դա ևս Արայիկ Հարություննանի հետ, թե ոչ դեռ անհրաժեշտ է պարզել:
Հիշեցնենք, որ arcakh24.info լրատվական կայքի գլխավոր խմբագիր Մարատ Եգանյանը և իր բնակարանը ևս հարձակման է ենթարկվել Արայիկ Հարությունյանի թիմակից հանդիսացող պատգամավոր Արամ Հարությունյանի եղբայր Տիգրան Հարությունյանի կողմից։
Այդ դեպքերը մեզ ստիպում են եզրակացնել, որ Արայիկ Հարությունյանի թիմակիցները որդեգրել են նոր աշխատաոճ։
Թողնել պատասխան