Արայիկ Հարությունյանը կրկին դավաճանության մեջ է մեղադրվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

270921

Արայիկ Հարությունյանն այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում 2020թ.-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի նահատակների հիշատակին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես Աբրահամյանի ձեռամբ մատուցված հոգեհանգստյան կարգին մասնակցելուց հետո քայլերթ է կատարել դեպի Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր, Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հուշակոթողի առջև հարգանքի տուրք մատուցելու և Զինվորական պանթեոնում շիրիմներին ծաղիկներ խոնարհելու համար։

Գերեզմաններից մեկի մոտ հավաքված հարազատները նկատելով Հարությունյանին մեղադրեցին նրան դավաճանության, հազարավոր զոհերի, Շուշիի հանձնման համար։

Այս անգամ ևս Արայիկ Հարությունյանն անպատասխան թողեց լրագրողների հարցերը և չարձագանքեց իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին։

Դիտումների քանակը: 5057
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին