Արայիկ Հարությունյանը՝ Լանզարոտեի կոնվենցիայի մասին․ Տեսանյութ

1200px-Arayik_Harutyunyan_28229

Օրեր առաջ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վավերացրեց Լանզարոտեի կոնվենցիան, ինչը դժգոհության մեծ ալիք բարձրացրեց սոցկայքերի հայ օգտատերերի շարքում։

Այսօր՝ մայիսի 31-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում փորցեց բացատրել թե ինչ է  իրենից ներկայացնում Լանզարոտեի կոնվենցիան։

Նախարարը նշեց, որ արդեն իսկ 2010 թ-ին է  Հայաստանը միացել այս կոնվենցիային, բայց այն չէր վավերացվում։ Նա նաև նշեց, որ կոնվենցիայից միայն 1 հոդված է վերաբերվում կրթությանը և մեջբերեց այդ հոդվածը․ “Հոդված 6. Երեխաների կրթությունը։ Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու համար, որ երեխաները տարրական եւ միջնակարգ կրթության ընթացքում ստանան սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների, ինչպես նաեւ ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկություններ, որոնք հարմարեցված են նրանց զարգացող կարողություններին: Ծնողների հետ
համագործակցությամբ տրամադրված այդ տեղեկությունները պետք է անհրաժեշտության դեպքում տրվեն սեռական բնույթի հարցերի վերաբերյալ տեղեկությունների առավել լայն համատեքստում, եւ պետք է հատուկ ուշադրություն դարձվի վտանգավոր, հատկապես նոր տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործում ներառող իրավիճակներին:”

 

Դիտումների քանակը: 4561
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին