Այսօր ժամը 09:29-ին ԱՀ ոստիկանության պետական պահպանության վարչության գումարտակի ոստիկանը հաղորդել է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին առ այն, որ Արցախբանկ ՓԲԸ-ի պահակակետայինը դուռը չի բացում:
Իրականացված գործողությունների արդյունքում ԱՀ ոստիկանության ծառայողները հայտնաբերել են ԱՀ ոստիկանության ՊՊՎ գումարտակի ոստիկան` Մարտունու շրջանի բնակիչ, 1997թ. ծնված Վ. Ա.-ի դին` հրազենային վնասվածքով:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ Քննչական կոմիտեն:
Թողնել պատասխան