Մարտունու շրջանի բնակչի դի է հայտնաբերվել

images

Ս.թ.օգոստոսի 23-ին ժամը 10:00-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին առ այն, որ «Ամարաս» կոչվող վարչական տարածքի դաշտում կա տղամարդու դիակ:


ԱՀ քննչական կոմիտեի քննիչը պարզել է, որ նույն oրը ժամը 09:00-ի սահմաններում Մարտունու շրջանի բնակիչ, 1980թ. ծնված Է. Մ-ն «Ամարաս» վարչական տարածքում տեղակայված առկա անասնաֆերմայի հարակից դաշտում հայտնաբերել է Մարտունու շրջանի բնակիչ, 1980թ. ծնված Ս. Թ-ի դիակը:
Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ:
Նախնական տեղեկություններով Ս.Թ-ն մահացել է ցուլի հարվածելու պատճառով։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Դիտումների քանակը: 5268
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին