Արցախցի մարզիկները Մ-15 ԵԱ-ում բրոնզե մեդալ են նվաճել

Մ 15

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը մեկ ոսկե, երկու արծաթե և երեք բրոնզե մեդալ նվաճեց Հունգարիայի Կապոսվար քաղաքում անցկացվող Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում:

Արցախցիներ Վլադիմիր Գալինսկին (38 կգ) և Սուրեն Իշխանյանը (41 կգ) Մ15 Եվրոպայի առաջնությունում դարձան բրոնզե մեդալակիրներ։

Հայաստանի հավաքականից ոսկե մեդալակիր դարձավ 62 կգ քաշային Եղիշե Մոսիսյանը, որը եզրափակիչում 3:1 հաշվով հաղթեց վրացի Կովա Գոգվաձեին: Արծաթե մեդալակիրներ դարձան Արմեն Պապիկյանը (44 կգ) և Բալաբեկ Մարկոսյանը (48 կգ):

Արմեն Պապիկյանը 44 կգ քաշայինների եզրափակիչում պարտվեց չեզոք կարգավիճակում հանդես եկող ռուսաստանցի Սուլթան Ռաժբադինովին, Բալաբեկ Մարկոսյանը 48 կգ քաշայինների եզրափակիչում պարտվեց ռուսաստանցի Մալիկ Սալատաևին:

Մ15 Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալակիրներ դարձան Վլադիմիր Գալինսկին (38 կգ), Սուրեն Իշխանյանը (41 կգ) և Դավիթ Դավթյանը (57 կգ):

Սուրեն Իշխանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 8:8 հաշվով հաղթեց Թուրքիայի ներկայացուցիչ Բուգրա Կավակին, Վլադիմիր Գալինսկին բրոնզե մեդալի համար գոտեմարտում 10:0 հաշվով առավելության հասավ ռուսաստանցի Իվան Աստրեիկային: 57 կգ քաշային Դավիթ Դավթյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 6:6 հաշվով պարտության մատնեց թուրք Իսմայիլ Մերտկոլուին:

Մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հուլիսի 8-ին պայքարը սկսեցին հունահռոմեական ոճի ըմբիշները:

Հայաստանի ներկայացուցիչներից Գառնիկ Մանուկյանը (41 կգ) և Պետրոս Բողրամյանը (85 կգ) դուրս են եկել եզրափակիչ, Մարատ Աճեմյանը (44 կգ), Ջանես Նազարյանը (57 կգ) և Արամ Սարգսյանը (62 կգ) կպայքարեն բրոնզե մեդալների համար:

Դիտումների քանակը: 3737
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին