Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ԱՀ հաշվառում ունեցող առանձին խմբերի անձանց 50 000 ՀՀ դրամի չափով միանվագ դրամական օգնությունը տրամադրվելու է 2022թ հունվար ամսին: Այդ մասին ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել։
Համաձայն աղբյուրի ծրագրի շահառու են հանդիսանում՝
- 2021 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում կենսաթոշակ կամ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձինք
- 2021 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ 18 տարին չլրացած երեխաները:
Հավելվում է նաև, որ ծրագրից չեն օգտվելու տեղահանված քաղաքացիները, քանի որ նրանց համար գործում է ֆինանսական աջակցության այլ միջոցառում՝ ՀՀ կառավարության հետ մեկտեղ:
Դրամական օգնությունը կտրամադրվի առանց գրավոր կամ առցանց եղանակով դիմում ներկայացնելու՝ Արցախի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա:
Qasatax