Արցախի անվտանգության ապահովումը ՀՀ ԱԳՆ կարևորագույն գերակայությունն է

ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն գերակայությունը 2021-ին շարունակել են մնալ ՀՀ-ի և Արցախի անվտանգության ապահովումը, ԼՂ հարցի քաղաքական կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Այդ մասին բյուջե-2021-ի կատարողականի քննարկումների ժամանակ հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` ներկայացնելով ԱԳՆ–ի նախորդ տարվա առաջնահերթությունները։

«Քննարկումների ձևաչափի առումով մեզ համար հատուկ կարևորություն է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը»,–ասաց Միրզոյանն ու հավելեց, որ ԵԱՀԿ պետությունների մեծամասնության կողմից ընդգծվել է ԼՂ կոնֆլիկտը համանախագահության ձևաչափում կարգավորելու անհրաժեշտությունը։

Բացի այդ, ըստ նրա, Արցախի դեմ ռազմական ագրեսիայի, ՀՀ սահմանին ադրբեջանական սադրանքի հարցերով ՄԱԿ–ի գլխավոր ամասբլեայում, ինչպես նաև Անվտանգության խորհրդում 2021-ին շրջանառվել է 30 տասնյակ փաստաթուղթ։ Նույն թեմաներով ԵԱՀԿ-ում էլ շրջանառվել է 70 փաստաթուղթ, այդ թվում` Արցախի իշխանությունների հայտարարությունները։

Միրզոյանը նշեց, որ ԱԳՆ առաջնահերթություններից է եղել նաև գերիների հարցը միջազգային ատյաններում բարձրացնելու հարցը։ Նրա խոսքով` անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվել միջազգային հանրության ուշադրությունն Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող հայկական հուշարձանների նկատմամբ հանցագործությունների վրա սևեռելու ուղղությամբ։

«ԱԳ կարևոր ուղղություններից մեկն էլ եղել է տարածաշրջանում կոմունիկացիների ապաշրջափակումը։ Տրանսպորտային ուղիները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որով անցնում են։ Փոխվարչապետների մակարդակով ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի 8 հանդիպում է կայացել։ Կան պայմանավորվածություններ 2022-ի համար, աշխատանքները շարունակվում են»,–ասաց Միրզոյանը։

Նա հավելեց, որ սահմանազատման հարցը, ինչպես նաև Ցեղասպանության ճանաչման հարցը նույնպես արտգործնախարարության ուշադրության կենտրոնում է եղել։

Դիտումների քանակը: 4062
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին