52,5 մլն հափշտակման մեղադրանք է առաջադրվել ՍՊԸ տնօրենին

Քաղաքացին հանդիսանալով սահմանափակ պատասխանատվության ընկերություններից մեկի հիմնադիր տնօրեն պետությունից խաբեության եղանակով ստացել և հափշտակել է խոշոր չափի գումար՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս: Այդ մասին հաղորդում են ԱՀ քնչական կոմիտեից։

«ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով կատարած հանցագործության կատարման համար որպես մեղադրյալ է ներգրավել 1982թ ծնված Գ.Վ-ն, ով հանդիսանալով սահմանափակ պատասխանատվության ընկերություններից մեկի հիմնադիր տնօրեն՝ ԱՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում թռչնաբուծարան ստեղծելու համար պետությունից խաբեության եղանակով ստացել և հափշտակել է 52.500.000 ՀՀ դրամ գումար՝ Արցախի Հանրապետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս»,–նշում է ԱՀ ՔԿ-ն` հավելելով, որ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Դիտումների քանակը: 3904
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին