ՃՏՊ Ստեփանակերտում` բախվել են «BMW» մակնիշի ավտոմեքենաները

Հունիսի 5-ին Ստեփանակերտի Մարտունի և Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Այդ մասին հաղորդում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Աղբյուրը հայտնում է, որ ժամը 21:20-ի սահմաններում, նշված խաչմերուկում իրար են բախվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ` 30-ամյա Ա.Ս.-ի և 42-ամյա Ա. Խ.-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն։

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Ստեփանակերտ քաղաքի 18-ամյա բնակիչ Գ. Ե.-ն, վարելով «Մերսեդես Բենց E 350» ավտոմեքենան, Առաքելյան փողոցի թիվ 12 հասցեի դիմացի ճանապարահատվածում բախվել է Մարտունի քաղաքի բնակիչ` 28-ամյա Մ. Ա-ի «Մերսեդես Բենց C 180» և մայրաքաղաքի 50-ամյա բնակիչ Վ.Ա-ի վարած «Օպել զաֆիրա» ավտոմեքենաներին, ինչի հետևանքով 3 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ։ Համապատասխան բուժզննումից հետո վերջիններս դուրս են գրվել հիվանդանոցից։

Դիտումների քանակը: 3935
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին