ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին

FB_IMG_1652285576250

Մայիսի 10-ին ժամը 21։00-ի սահմաններուն Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Այդ մասին հաղորդում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։

«Պարզվել է, որ իրար են բախվել Վ. Ա-ի վարած «Ուազ» և Ա. Բ-ի վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաները»,- նշում է աղբյուրը` հավելելով, որ ՃՏՊ-ի հետևանքով 2 ուղևորներ՝ թեթև մարմնական վնասվածքներով, շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ, իսկ վարորդին` փրկարարները ստորին վերջույթի վնասվացքով դուրս են հանել ավտոմեքենայից, ցուցաբերել համապատասխան օգնություն և շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխել բուժհաստատություն։

Բժիշկները տուժած ուղևորների առողջական վիճակը գնահատում են բավարար: Վերջիններս արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ վարորդի վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Դիտումների քանակը: 4293
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին