Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի 35-ամյա բնակիչ Վ.Ա.-ն, իր վարած «Վոլկսվագեն» ավտոմեքենայով այսօր` սեպտեմբերի 21-ին, վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխայի։
ՆԳՆ Մարտունու շրջանային բաժնի ծառայողները տեղում պարզել են, որ Կարմիր Շուկա գյուղում երթևեկելու ժամանակ, Վ.Ա.-ի մեքենայի մեջ դեռևս չպարզված հանգամանքներում, նախ պայթյուն է առաջացել, ինչի հետևանքով նա խուճապի է մատնվել և վրաերթի ենթարկել Կ.Շուկա համայնքի 14 տարեկան երեք պատանիների։
Պատահարից հետո վարորդը կորցնելով մեքենայի կառավարումը` բախվել է դիմացից ընթացող «Օպել Աստրա» ավտոմեքենային, ապա դիմել փախուստի:
Վրաերթից տուժած երեխաները շտապ բժշկական օգնության մեքենայով տեղափոխվել են Արևիկ մանկական բուժմիավորում։ Նրանց առողջական վիճակը բավարար է։
Վրաերթից ժամեր անց` ժամը 15։40-ին, Կ.Շուկա համայնքի տարածքում հայտնաբերվել է վարորդ Վ.Ա.-ի դին` ծառից կախված վիճակում։ Ստուգմամբ զբաղվում է Ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը։
Թողնել պատասխան