Արցախի հարցով Օկամպոն դիմել է Քարդաշյանին ու Էսրայելյանին

luis-moreno-ocampo

Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին և Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանին կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հայության ձայնը հասցնել աշխարհին ու մասնավորապես ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին։ Օկամպոն տեսաուղերձ է հրապարակել թվիրթերյան իր միկրոբլոգում։

«Դուք կարող եք օգնել նրանց, դուք կարող եք նրանց ձայնը հասցնել աշխարհին, քանի որ նրանք այդ հնարավորությունը չունեն»,– տեսաուղերձում ասում է Օկամպոն` հավելելով, որ Բլինկենը կարող է փոխել իրավիճակը, ստիպել դադարեցնել հայերի ցեղասպանությունը։

Նա իր ուղերձին կից գրել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] շրջափակումը, տեղի բնակչության համար սննդի, վառելիքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների արգելափակումը պետք է դիտարկվի որպես ցեղասպանություն։

Դիտումների քանակը: 3895
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին