Ադրբեջանը թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը, հրետակոծության են ենթարկվում բնակելի տները, կա առնվազն 2 զոհ և 11 վիրավոր։ Այդ մասին թվիթերյան իր էջից ահազանգում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Քաղաքացիական բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ: Այս պահին հավաքագրված տվյալների համաձայն՝ Ադրբեջանի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, 11-ը վիրավորվել են, այդ թվում՝ 8 երեխա»,–գրել է նա:
Թողնել պատասխան