Արցախի օկուպացված հատվածում ադրբեջանցիներ են մահացել

İSUZU

Ասկերանի շրջանի օկուպացված տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել: Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղումով երկրի ՆԳՆ նախարարությանը:

Աղբյուրը նշում է, որ ISUZU մակնիշի ավտոմեքենայի վարորդը` 1959 թվականին ծնված Հուսեյնալի Սուլեյմանովը, կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով ավտոմեքենան շրջվել է:

Հավելենք, որ Սուլեյմանովը բնակություն էր հաստատել Ադրբեջանի կողմից օկուպացրած հայկական Շուշի քաղաքում։

Վարորդն ու ուղևոր Ռաշադ Նուրիևը (1985թ) ստացած վնասվածքներից տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորը՝ Ռամիլ Աբդուլլաևը (1982թ.) տարբեր աստիճանի վնասվածներով՝ տեղափոխվել հիվանդանոց:

Դիտումների քանակը: 3778
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին