Սև Այգի. Արցախին նվիրված ցուցահանդես Փարիզում

Ցուցահանդես

Ս.թ. ապրիլի 5-ից մայիսի 8-ը Փարիզի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ֆրանսիայի մայրաքաղաքի սրտում՝ քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող Սեն-Ժակ աշտարակի պարիսպների վրա ներկայացվեց ֆրանսիահայ լուսանկարիչ և ռեժիսոր Ալեքսի Պազումյանի «Սև Այգի» (Le jardin noir) խորագիրը կրող բացօթյա ցուցահանդեսը։ Այդ մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

«Ցուցահանդեսի ընթացքում բազմահազար փարիզաբնակների և զբոսաշրջիկների ուշադրությանը ներկայացվեց հեղինակի կողմից 2016 թվականից ի վեր, այդ թվում նաև՝ հետպատերազմյան շրջանում, Հայաստանում և Արցախում արված լուսանկարների շարքը։ Իր գործերում հեղինակն ընդգծել էր արցախահայության երկարատև և աննահանջ պայքարը հայրենի հողում իր գոյության իրավունքի համար»,- նշում է աղբյուրը։

Հավելենք, որ ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի ունեցավ ապրիլի 24-ին՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի, Փարիզի փոխքաղաքապետեր Առնո Նգաչայի, Անուշ Թորանյանի, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի ղեկավարության և ֆրանսահայ տարբեր գործիչների մասնակցությամբ։

«Հեղինակն այցելուներին ներկայացրեց Արցախին նվիրված ցուցահանդեսի կազմակերպման նպատակը և յուրաքանչյուր լուսանկարում արտացոլված մարդկային պատմությունը»,- հայտնում են դեսպանությունից։

Դիտումների քանակը: 3745
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին