Բաչկովը 5:0 հաշվով հաղթեց Թուրքիայի ներկայացուցչին

Բաչկով հհ

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) անցկացրեց քառորդ եզրափակիչի մենամարտը և 5:0 հաշվով հաղթեց Թուրքիայի ներկայացուցիչ Կանլի Բիլգե Կագանին։
Երեք ռաունդներում էլ մրցավարները հաղթանակը տվեցին Հայաստանի հավաքականի ավագին։

Հովհաննես Բաչկովն ապահովեց Հայաստանի առաջին բրոնզե մեդալն աշխարհի առաջնությունում։

Նա 1/8 եզրափակիչում ուժերը չափել էր Սերբիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Սենդրիկի հետ և հաղթել միավորների առավելությամբ։

Դիտումների քանակը: 3745
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին