Արցախի օկուպացված տարածքում ադրբեջանցիներ են պայթել ականի վրա

Մարտակերտի` Ադրբեջանի վերահսկողությանն անցած «Երրորդ Սովխոզ» կոչվող տեղանքում ադրբեջանցի երկու տղամարդիկ են պայթել ականի վրա։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։

Ականի վրա պայթել են Նիջաթ Ջաբարովը (1990թ.) և Ռաֆայել Բայրամովը (1976թ.)։ Տղամարդիկ հոսպիտալացվել են, իսկ նրանց ոտքերն անդամահատել են։

Պաշտոնական տվյալների համաձայն 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում ականի պայթյունի 224 դեպք է գրանցվել, ինչի հետևանքով մահացել է 39 քաղաքացիական անձ և զինծառայող:

Դիտումների քանակը: 3990
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին