Արցախի պարի պետական համույթը համերգային շրջագայության կմեկնի Իտալիա

74632418_1252274894977724_5087208017003282432_n

Նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն ընդունել է Ամերիկայի CIN «Քրիստոնյաները կարիքի մեջ» հիմնադրամի փոխնախագահ Շվոն Նաշ Մարշալին և «Քրիստոնյաները կարիքի մեջ» Արցախի համակարգող Գայանե Գրիգորյանին:Քննարկվել են համագործակցության հեռանկարներ ու արդեն հստակ նախագծեր:

CIN հիմնադրամի նախաձեռնությամբ ու աջակցությամբ 2020 թվականի գարնանը նախատեսվում է իտալացի լեռնագնացների այց Արցախ, որի նպատակն է ստեղծել 12 հոգուց բաղկացած լեռնագնացների միջազգային ասոցիացիա։
Նախատեսվում է նաև Արցախի պարի պետական համույթի համերգային շրջագայություն Իտալիայում, որը կկայանա հանրահայտ հայազգի գրող Անտոնիա Արսլանին նվիրված մշակութային երեկոյի շրջանակում:
Լեռնիկ Հովհաննիսյանը ողջունեց հիմնադրամի գործունեությունն Արցախում և պատրաստակամություն հայտնեց նպաստելու նախագծերի իրականացմանը:

Դիտումների քանակը: 4479
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին