Արցախի Մարտունու շրջանի Աշան համայնքի բնակիչներից մեկը մոլորվել է ու հայտնվել Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Այդ մասին հայտնում են Արցախի ազգային անվտանգության ծառայությունից։
«Այսօր, վաղ առավոտյան ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000թ. ծնված բնակիչ Մ.Մ.-ի անհետ կորելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին առավոտյան մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի»,– նշված է հաղորդագրության մեջ:
Համաձայն հաղորդագրության Արցախի ԱԱԾ–ն միջոցներ է ձեռնարկում թշնամու վերահսկողության տակ անցած տարածքում հայտնված քաղաքացուն վերադարձնելու ուղղությամբ։
Դեպքի մասին անմիջապես հայտնել են ռուս խաղաղապահներին։ Նրանք պարզել ու հավաստիացել են, որ արցախցին անվտանգության մեջ է: Այս պահին բանակցություններ են ընթանում Մ.Մ.-ին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ։
Թողնել պատասխան