Արցախից բռնի տեղահանվածների թիվը հասավ 13 550-ի

Տարհանում

Սեպտեմբերի 26-ի ժամը 08:00-ի դրությամբ Արցախից Հայաստան մուտք է գործել 13 550 քաղաքացի: Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

«Նրանցից 11 000-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 2 550-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է, որ ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով: Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է:

Դիտումների քանակը: 3991
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին